Արմավիրում 2006 թ-ի հունվար-սեպտեմբերին ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 1,8, բեռնաշրջանառությունը` 2,3 անգամ

1 րոպեի ընթերցում

ԱՐՄԱՎԻՐ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Գրիգորյան): Արմավիրի մարզում 2006 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 150,4 հազ. տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,8 անգամ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Արմավիրի մարզային գործակալությունից, նշված տրանսպորտի բեռնաշրջանառության ծավալն այս տարվա նշված ժամանակաշրջանում կազմել է 5,8 մլն տոննա/կմ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3 անգամ, իսկ ուղեւորափոխադրումների ծավալը` 3022,5 հազ., ինչը 2005 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1,3 տոկոսով:

Հայերեն