NEC ընկերությունը հայտարարել Է արատավոր տարրերով 15 հազար անձնական համակարգիչների խմբաքանակի հետկանչման մասին

1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի՝ Էլեկտրաապրանքներ արտադրող NEC ընկերությունը հայտարարել Է արատավոր տարրերով 15 հազար անձնական համակարգիչների խմբաքանակի հետկանչման մասին: Հայտնաբերված արատներն արդեն դարձել են երկու անձնական համակարգիչների բռնկման պատճառ, այսօր հաղորդել Է Կիոդո ցուսին գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին: Գործակալությունը չի հայտնում հետ կանչվող համակարգիչների մակնիշներն ու թողարկման թվականները: Ինչպես հաղորդել Է Ասոշիեյտեդ պրես գործակալությունը, NEC-ը հետ Է կանչում Valuestar մոդելային շարքի 15 հազար դյուրակիր համակարգիչ:

Հայերեն