«Գազպրոմե-ը եւ Բուլղարիան մինչեւ 2030 թվականը երկարաձգել են ռուսաստանյան գազի փոխադրման պայմանագրերը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմե-ը եւ Բուլղարիան 2010-ից մինչեւ 2030 թվականը երկարաձգել են Բուլղարիայի տարածքով Թուրքիա, Հունաստան եւ Մակեդոնիա ռուսաստանյան գազի փոխադրման պայմանագրերը: Փաստաթղթերի փաթեթն այսօր Սոýիայում ստորագրել են «Գազպրոմե-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, Բուլղարիայի նախագահ Գեորգի Փիրվանովը, վարչապետ Սերգեյ Ստանիշեւը եւ Բուլղարիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Ռումեն Օվչարովը: Փաստաթուղթը սահմանում է հանրապետության տարածքով ռուսաստանյան բնական գազի տարանցման դիմաց դրամական միջոցներով վճարման անցնելու մեխանիզմն ու պայմանները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել Բուլղարիայի տարածքով, այդ թվում՝ հարավային միջանցքով Կենտրոնական եվրոպայի երկրներ բնական գազի փոխադրման այլ նախագծերի համատեղ իրացման հնարավորությունը: Բուլղարիայի տարածքով «Գազպրոմե-ը գազի տարանցում է իրականացնում Թուրքիա, Հունաստան եւ Մակեդոնիա: