Իջեւանի Մետաղագործների փողոցը բարեկարգվում է

1 րոպեի ընթերցում

ԻՋԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Լիա Ներկարարյան): Իջեւանի Մետաղագործների փողոցում իրականացվում են բարեկարգման եւ ջրահեռացման աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին տեղեկացրեց Իջեւանի քաղաքապետարանի կոմոնալ եւ բնակýոնդի պահպանման բաժնի մասնագետ Սահակ Մանուչարյանը, 6000 քմ փողոցը կբարեկարգվի պետբյուջեից հատկացված 21.5 միլիոն դրամի շրջանակներում. օժանդակել են նաեւ միջազգային կազմակերպություններ: Նախագծանախահաշվային աշխատանքներն իրականացրել է քաղաքապետարանը։ Ըստ Ս. Մանուչարյանի` բարեկարգման աշխատանքները նախատեսված է ավարտել դեկտեմբերի 20-ին։

Հայերեն