2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի իշխանությունները բաժնեչափեր են սահմանել աշխատավոր միգրանտների համար: Ինչպես այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի միջտարածաշրջանային կապերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Ալեքսանդրովը, Մոսկվայում աշխատելու թույլտվություն կկարողանա ստանալ 770-780 հազար մարդ: Ընդսմին 700 հազարը՝ Ռուսաստանի հետ անայցագրային ռեժիմ ունեցող երկրների համար է, իսկ 70-80 հազարը՝ այցագրային ռեժիմ ունեցող երկրների համար: «Օտարերկրյա միգրանտիների համար բաժնեչափերը մենք հաշվարկել ենք, հիմնվելով արդեն օգտագործված մեթոդիկայի վրա, երբ հաշվարկվում է՝ որքան օրարերկրյա աշխատող է անհրաժեշտ ըստ էկոնոմիկայի հիմնական ճյուղերի: Նաեւ մենք հաշվի ենք առել վիճակագրական տվյալները, օգտագործել ենք քրեական խրոնիկայի տվյալներըե,-նշել է Ալեքսանդրովը: Նա ասել է, որ ժամանող միգրանտները պետք է ունենան նույն սոցիալական երաշխիքները, ինչ եւ ռուսաստանցիները: «Ես գտնում եմ, որ ժամանող օտարերկրացի միգրանտները պետք է ընդունեն մոսկովյան համակեցության կանոնները, բայց նաեւ ունենան բնականոն սոցիալական փաթեթ եւ ապրենլ մարդկային պայմաններումե,- ընդգծել է Ալեքսանդրովը: Նա նաեւ նշել է, որ այժմ մոսկովյան իշխանությունները համաձայնագիր են պատրաստում նախկին Խորհրդային Միության տարբեր երկրների հետ, որտեղից գալիս է օտարերկրյա միգրանտների հիմնական հոսքը: