Տ. Ջրբաշյան. «Առաջիկա 3-5 տարիներին Հայաստանում անհրաժեշտ էիրականցնել ինստիտուցիոնալ բարեփոխումներե
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): Անցումային այն երկրների առջեւ, որոնց հաջողվել է իրականացնել մակրոտնտեսական եւ ýինանսական կայունացման քաղաքականություն, այսօր ծառացած է լայնամասշտաբ ինստիտուտցիոնալ բարեփոխումներ իրականացնելու խնդիրը` ձեւավորելու արդյունավետ եւ գործող ինստիտուտներ: Այս դժվարին գործընթացի առջեւ կանգնած է նաեւ Հայաստանը, որն առաջիկա 3-5 տարիներին պետք է իրականացնի այդ բարեփոխումները: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Ինստիտուտներն այն խաղի կանոններն են, որոնք ուղղորդում են հասարակական բոլոր զարգացումները եւ այն մեխանիզմներն են, որոնք թույլ են տալիս այդ կանոնները կիրառել: Եթե խոսում ենք ինստիտուտների մասին, ապա պետք է փոխենք այն խաղի կանոնները, որոնցով ներկայումս մեր հասարակությունն առաջնորդվում էե,-նշեց բանախոսը: Այս առումով նա կարեւորեց եվրոպական օգնությունը եւ նրանց փորձի կիրառումը: