ԱՄՆ-ի «Վեստինգհաուզ Էլեկտրիկե ընկերությունը Չինաստանում կկառուցի չորս միջուկային ռեակտոր

1 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Չինաստանը Պեկինում ստորագրել են համաձայնագիր, որին համապատասխան Միացյալ Նահանգների «Վեստինգհաուզ Էլեկտրիկե ընկերությունն իրավունք Է ստանում Չինաստանում կառուցելու չորս առեւտրային միջուկային ռեակտոր: Փաստաթուղթն ստորագրվել Է Էներգապաշարներ սպառող հիմնական երկրների՝ Չինաստանի մայրաքաղաքում բացված նախարարական հանդիպման ժամանակ: «Սա հրաշալի օր Է Միացյալ Նահանգների միջուկային արդյունաբերության համարե,- իր հայտարարության մեջ նշել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Սեմյուել Բոդմանը: «Դա լավ օրինակ Է այն բանի, որ, եթե մենք աշխատենք միասին, ապա կարող ենք առաջ շարժվել ոչ միայն առեւտրական հարաբերություններում, այլեւ մեր ընդհանուր նպատակներին հասնելու՝ Էներգետիկական անվտանգության բնագավառումե,- ընդգծել Է նա:

Հայերեն