Լեհաստանի ՊԿՆ-Օռլեն կոնցեռնը դարձել Է Լիտվայի «Մաժեյկյու նաýտաե նավթահամալիրի սեփականատերը

1 րոպեի ընթերցում

ՎԻԼՆՅՈՒՍ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի ՊԿՆ-Օռլեն կոնցեռնը դարձել Է «Մաժեյկյու նաýտաե (ՄՆ) նավթավերամշակող համալիրի լիիրավ սեփականատերը: Գնելով «ՅՈՒԿՕՍե-ի՝ Նիդեռլանդներում գրանցված Yukos International UK BV դուստր ընկերությանը պատկանող արժեթղթերի 53,7 տոկոսը եւ Վիլնյուսում ստորագրելով Լիտվայի կողմից ՄՆ-ի բաժնետոմսերի 30,66 տոկոսի վաճառքի մասին բոլոր փաստաթղթերը՝ լեհերը ձեռք են բերել ձեռնարկության սեփականատերը համարվելու իրավաբանական իրավունքը: Լեհաստանի կոնցեռնը բաժնետոմսերի Լիտվայի բաժնի համար (30,66 տոկոս 40,66- ից) վերջինիս վճարել Է 851,829 միլիոն դոլար: ՅՈՒԿՕՍ-ը ՄՆ-ում իր արժեթղթերի վերահսկիչ փաթեթի համար ստացել Է ավելի քան 1,4 միլիարդ դոլար: «Մաժեյկյու նաýտաե համալիրի վարչության նախագահ Է ընտրվել ՊԿՆ-Օռլեն կոնցեռնի նախագահ Իգոր Խալուպեցը:

Հայերեն