Հունվար – հոկտեմբերին Անգոլան դուրս Է եկել առաջին տեղը ՉԺՀ նավթ արտահանող երկրների ցուցակում

1 րոպեի ընթերցում

ՇԱՆՀԱՅ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2006 թվականի հունվար – հոկտեմբերի արդյունքներով Անգոլան դուրս Է եկել առաջին տեղը Չինաստան նավթ արտահանող երկրների ցուցակում՝ ՉԺՀ մատակարարելով 19,59 միլիոն տոննա նավթ, ինչը 42,6 տոկոսով գերազանցում Է 2005 թվականի նույն ժամանակահատվածի մատակարարումների ծավալը, հաղորդել Է «Չժունգո չզենցյուան բաոե թերթը: Ավելի վաղ այդ ցուցակում առաջատարը Սաուդյան Արաբիան Էր, ճշտել Է չինական հրատարակությունը:

Հայերեն