Իլհամ Ալիևը նախագահի պաշտոնում առաջին արտասահմանյան այցը կկատարի Ժնև
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Ժնևում կայանալիք WSIS տեղեկատվական միության գագաթնաժողովին, որը կլինի նախագահի պաշտոնում նրա առաջին արտասահմանյան այցը: Ըստ ադրբեջանական «525-րդե թերթի, այդ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հովանու ներքո: Ենթադրվում է, որ ադրբեջանական պաշտոնական պատվիրակության կազմում կընդգրկվեն մի շարք նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, որոնք կապված են տարբեր բնագավառներում տեղեկատվական- հաղորդակցական տեղնոլոգիաների (ՏՀՏ) արդյունավետ կիրառության հետ: Գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի սեփական փորձը՝ ՏՀՏ-ի հետ կապված պետական քաղաքականության վերաբերյալ և տեղեկություններ կհայտնի այդ ոլորտում ազգային ծրագրերի զարգացման մասին: