Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Չեխիայի գլխավոր դատախազին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազ Ռենատա Վեսեցկայի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով մեծարգո հյուրին` Նորին սրբությունը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներով շփումների ու սերտ համագործակցության առիթով եւ հաջողություն մաղթել երկու դատախազներին: Ի դեմս Չեխիայի գլխավոր դատախազի` Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Չեխիայի իշխանություններին` հայ համայնքի եւ եկեղեցու հանդեպ դրսեւորվող ուշադրության ու հոգատարության համար: Հանդիպմանը խոսվել է նաեւ երկու երկրներում եկեղեցի-պետություն հարաբերությունների եւ եկեղեցական կյանքի մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայ եկեղեցու կարեւոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ոչ միայն հոգեւոր կենտրոնն է հայ ժողովրդի, այլեւ ազգային ինքնության դարբնոցըե,- ասել է Հայոց Հայրապետը` ներկայացնելով վերազարթոնք ապրող Հայ եկեղեցու ներկայիս գործունեությունը: Հանդիպումից հետո Ռ. Վեսեցկայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վեհարանի թանգարան, Ալեք եւ Մարի Մանուկյանների գանձատուն ու Մայր տաճար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում