Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ նախագահների մակարդակով սկսված երկկողմ հարաբերությունների եւ նախանշվող համագործակցության առիթով: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին, նրանց բաժին ընկած փորձություններին: Այս առումով կարեւորվել է ժողովուրդների համագործակցությունը, որպեսզի մարդկության կյանքում ապագայում երբեք չկրկնվեն անցյալի ողբերգությունները: Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է Խորվաթիայի նախագահին, որ Բարձրյալ Տերը Խորվաթիայի բարեպաշտ ժողովրդին պարգեւի խաղաղ եւ բարօր կյանք` երկրի իշխանությունների ջանքերն արդյունավորելով բարի իրագործումներով: Հանդիպմանը խոսվել է հայկական մշակույթի, համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի կարեւոր ներդրման, եվրոպական արժեհամակարգի, որի հիմքում ընկած են քրիստոնեական արժեքները, ինչպես նաեւ Հայ Առաքելական ու Հռոմեական կաթոլիկ եկեղեցիների միջեւ առկա ջերմ կապերի մասին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները