Արամ Ա-ն Կանադայի ներգաղթի ու մշակույթի նախարարի հետ քննարկել է լիբանանահայությանը, կանադահայությանը եւ Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա. կաթողիկոսն Անթիլիասի Մայրավանքում մայիսի 15-ին ընդունել է ԱՄՆ Կանադայի ներգաղթի ու մշակույթի նախարար Ջեյսն Քենին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, նախարարի առաքելության գլխավոր նպատակն էր մոտիկից ծանոթանալ Միջին Արեւելքի ընդհանուր կացությանը եւ հատկապես քրիստոնյա համայնքների վիճակին: Նա քաջածանոթ է Կանադայի հայությանն ու միշտ զորակից է եղել հայ ժողովրդի արդար իրավունքներին: Ավելի քան 1 ժամ տեւած հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետն ու Ջ. Քենը քննարկել են Լիբանանի ներկա վիճակին, լիբանանահայության, ինչպես նաեւ Կանադայի հայության եւ Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին առնչվող հարցեր: Արամ Ա-ն ներկայացրել է իր տեսակետներն այս հարցերի նկատմամբ, հատուկ անդրադարձել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Լիբանանից հետո նախարարը նաեւ այցելելու է Սիրիա եւ Եգիպտոս:

Հայերեն