Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչե շքանշան է շնորհել բարերար Կ. Սարգսյանին

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մայիսի 3-ին «Ս. Գրիգոր Լուսավորիչե պատվո բարձր շքանշան է հանձնել Կարինե Սարգսյանին` բարձր գնահատելով ազգային կյանքում նրա աստվածահաճո ընթացքը եւ գործունեությունը: Նշենք, որ Կ. Սարգսյանի եւ լոնդոնաբնակ բարերար Արմեն Սարգսյանի հովանավորությամբ 2008թ. Ս. Էջմիածնի Մայր Տաճարի հարեւանությամբ կառուցվել է Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը բացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքով: Այնուհետեւ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Կ. Սարգսյանին, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէե շարականի երգեցողության ներքո ներս է բերվել Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցել է Արշակ սրբազանը: Կոնդակում, անդրադառնալով Կ. Սարգսյանի` որպես բժիշկ-սրտաբանի, գործունեությանը, նշված էր, որ նա «բարի նպաստ է բերում մեր երկրում առողջապահության բնագավառի զարգացմանն ու բժշկության ոլորտում նոր առաջընթացի ամրագրմանըե: «Ձեր մասնագիտական կարեւոր առաքելության հետ մեկտեղ Դուք նախանձախնդիր եք հավատավոր մեր ժողովրդի հոգեւոր-եկեղեցական կյանքի բարօրությանն ու առաջընթացին: Այդ նախանձախնդիր ոգով Դուք սրտաբուխ հանձնառությամբ կարեւոր նպաստ բերեցիք Ձեր հարգարժան եղբոր` տիար Արմեն Սարգսյանի հետ աստվածահաճո բարերարությամբ Մայր Աթոռի մատուռ-մկրտարանի կառուցումը իրականացնելու եկեղեցաշեն գործումե,-ասված էր Հայրապետական կոնդակում: Վերջինիս հրապարակումից հետո Նորին սրբությունը Կ. Սարգսյանին է հանձնել Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն «Ս. Գրիգոր Լուսավորիչե պատվո շքանշանը: Կ. Սարգսյանը, շնորհակալական խոսքով դիմելով Վեհափառ Հայրապետին, հույս է հայտնել, որ նորակառույց մատուռ-մկրտարանը պիտի ծառայի հայ ժողովրդի հոգեւոր կարիքներին, եւ հազարավոր մանուկներ պիտի մկրտվեն այնտեղ` «իբրեւ հավատավոր զավակներ մեր եկեղեցու եւ ժողովրդիե: Նա վստահեցրել է, որ շարունակելու է «իր ծառայությունը բերել ի փառս Աստծո եւ Հայ եկեղեցուե: Արարողությունը փակվել է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում