Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է երիտասարդ քաղաքական գործիչների հավաքի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մայիսի 3-ին ընդունել է երիտասարդ քաղաքական գործիչների հավաքի մասնակիցներին, ովքեր Հայաստան էին ժամանել Եվրոպայի 19 երկրներից: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին սրբությունը քաղաքական գործիչներին ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման պատմությունը, Հայ եկեղեցու կարեւոր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Անդրադարձ է կատարվել ներկայիս փոփոխվող աշխարհի մարտահրավերներին ու դրանց դիմագրավման գործում եկեղեցու գործունեությանը: Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների բազմաթիվ հարցերին ի պատասխան Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայ եկեղեցու միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերություններին, դրանց կարեւորությանը, ներկայիս քաղաքական գործընթացներին, աշխարհը հուզող տնտեսական ճգնաժամին եւ դրա հաղթահարման գործում եկեղեցու դերակատարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում