Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարըե ճարտարապետների համահայկական համաժողովի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարըե ճարտարապետների համահայկական համաժողովի շուրջ 80 մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջնորդությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ՀՀ սփյուռքի նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է տարբեր երկրներից ժամանած ճարտարապետներին եւ համաժողովի կատարած աշխատանքները` մեծապես կարեւորելով այս ձեռնարկն իբրեւ մեծ գործի սկիզբ: Այնուհետեւ ներկաներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Ամենայն Հայոց Հայրապետը: Նա իր գնահատանքն է հայտնել Հ. Հակոբյանին Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ սերտ կապերի հաստատման ուղղությամբ կատարվող քայլերի համար` մաղթելով բարի արդյունքներ` «ի շինություն հայրենիքի եւ ի բարօրություն աշխարհասփյուռ մեր ազգիե: Նորին սրբությունը պատգամել է ճարտարապետներին, որ ուր էլ ապրեն եւ գործեն, լինեն կրողը հայկական ճարտարապետության ավանդների եւ նպաստեն դրա զարգացմանը: Անդրադառնալով համաժողովի կարեւորությանը` Հայոց Հայրապետը վստահություն է հայտնել, որ այն նոր առիթ պիտի լինի տաղանդաշատ ճարտարապետների համար իրենց կարողությունները եւ փորձառությունը շաղախելու հայրենիքում ձեւավորված ճարտարապետական ավանդների հետ եւ առավել զորացնելու հայկական ճարտարապետական մշակույթը: Հանդիպման ավարտին Նորին սրբությունն անդրադարձել է նաեւ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի աշխատանքներին:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ