Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Հռոմի Սրբազան քահանայապետին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ապրիլի 6-ին ցավակցական գիր է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ Բենեդիկտ ԺԶ Պապին` Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած սոսկալի երկրաշարժից զոհվածների համար: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ցավակցագրում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր սրտակցությունն ու աջակցությունն ենք բերում Ձեզ դժվարին այս պահին` հայցելով Տիրոջ զորակցությունը բոլոր տուժածներին` շուտափույթ հաղթահարելու փորձություններն ու դժվարությունները, ինչպես նաեւ Ս.Հոգու մխիթարությունը զոհվածների հարազատներինե: Վեհափառ Հայրապետն աղոթքով հայցել է Աստծո օգնությունն Իտալիայի ժողովրդին, ուժ եւ կարողություն մաղթել Սրբազան քահանայապետին: