Նիդեռլանդներում տեղի է ունեցել կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահմանե փաստավավերագրական ýիլմի համաշխարհային պրեմիերան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոտտերդամի Միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Սիներամաե կինոթատրոնի դահլիճում հունվարի 24-ին տեղի է ունեցել հայ կինոռեժիսոր, փառատոնի «Պրինց Կլաուսի հիմնադրամե ժյուրիի անդամ Հարություն Խաչատրյանի «Սահմանե փաստավավերագրական ýիլմի համաշխարհային պրեմիերան: Ցուցադրումից առաջ ելույթ է ունեցել հեղինակը, որը ներկայացրել է ýիլմի ստեղծման աշխատանքները եւ ստեղծագործական կոլեկտիվին: Նա շնորհակալություն է հայտնել հոլանդական կողմին` ýիլմի նկարահանման ýինանսական աջակցության համար, նշելով, որ հոլանդական եւ հայկական «Ոսկե ծիրանե կինոփառատոնների միջեւ ստորագրված է համագործակցության hայտարարագիր: üիլմի ցուցադրումից հետո հեղինակը պատասխանել է հանդիսատեսների մի քանի հարցերի, որից հետո տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են ýիմի ստեղծագործական կոլեկտիվը, կինոփառատոնի, «Պրինց Կլաուսի հիմնադրամիե եւ հոլանդահայ համայնքների ներկայացուցիչներ: üիլմի պրեմիերայից մեկ օր առաջ այն ցուցադրվել էր հոլանդական ԶԼՄ ներկայացուցիչների համար եւ արժանացել նրանց դրական գնահատականին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հունվարի 25-ին Հաագայում ՀՀ հյուպատոսությունը կազմակերպել է ընդունելություն, որին մասնակցել են Նիդեռլանդներում գործող բոլոր հայկական կազմակերպությունների, հաստատությունների, Հայ Դատի եւ ՀՄԸՄ գրասենյակների, եկեղեցական վարչությունների խորհուրդների ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունել է Բենելյուքսի երկրներում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Ընդունելությանը ներկա են եղել նաեւ ՆԱՏՕ-ում եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ առաքելությունների ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը, Բելգիայում հավատարմագրված ՀՀ դիվանագետներ: Ընդունելության ժամանակ քննարկվել են դեսպանություն-հյուպատոսություն-հայ համայնքային կառույցներ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ այս տարի կայանալիք միջոցառումների ծրագրեր: Ընդունելության ժամանակ ներկաներին բաժանվել է Նիդեռլանդների Բնակության, համայնքների եւ ինտեգրման ու շրջակա միջավայրի եւ բնակության պլանավորման նախարարություններիի կողմից ýինանսավորված, հոլանդահայ կազմակերպությունների դաշնության կողմից պատրաստված եւ այս տարի հրատարակված «Հայերը Նիդեռլանդներումե գիրքը:

Հայերեն

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել