Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը եւ քրիստոնյա-իսլամ երկխոսության հանձնախումբը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի 7 գլխավոր համայնքները ներկայացնող քրիստոնյա-իսլամ երկխոսության հանձնախումբը` Մուհամեդ Սամաքի գլխավորությամբ, պաշտոնական այց է կատարել Անթիլիասի կաթողիկոսարան` հանդիպելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ հատկապես քննարկվել են Միջին Արեւելքը տագնապեցնող պաղեստինա-իսրայելական հակամարտության, Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր: Հանձնախմբի անդամներն առաջարկել են Նորին սրբությանը գումարել հոգեւոր պետերի համաժողով: Վեհափառ Հայրապետը դրական է գնահատել առաջարկը, որի իրագործման համար հանձնախումբը գործնական քայլեր եւ այլ աշխատանքներ կկատարի: Նշենք, որ հանձնախմբում հայ համայնքը ներկայացնում է դոկտ. ժան Սալմանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում