Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռից, ուղերձում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Հայոց բանակի զորահրամանատարներին, զինծառայողներին եւ համայն մեր ժողովրդին` Հայոց բանակի օրվա առիթով: Գոհություն Աստծո, որ այսօր զորեղ է մեր բանակը, հաղթական է մեր զինվորների ոգին` միշտ աննվազ սիրով ու նվիրումով առ Հայրենին: Այսօր Հայոց բանակի հուսալի պաշտպանությամբ ապահով են մեր երկրի սահմանները եւ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կառուցում է իր նոր, ազատ կյանքը: Աղոթում ենք, որ Տերը Հայոց բանակի սպաներին եւ մարտիկներին իրենց քաջարի եւ ազնվասիրտ ծառայության մեջ պարգեւի նորանոր հաջողություններ: Թող Բարձրյալի օրհնության ներքո միշտ հզոր լինի մեր բանակը, խաղաղ ու բարօր` կյանքը մեր Հայրենիքի, աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդիե: