Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո նորընտիր պատրիարքին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Ռուս ուղղափառ եկեղեցու Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլին` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք ընտրվելու առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հայրապետական ուղերձում ասված է. «Մենք հոգեւոր բերկրանք ենք ապրում, քանզի մեր քույր եկեղեցին Աստծո կամքով ընտրեց իր արժանի Հովվապետին` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Աթոռի 16-րդ պատրիարքին: Զբաղեցնելով բարձր եւ պատասխանատու պաշտոններ, իրականացնելով հսկայական հոգեւոր եւ հասարակական գործունեություն` Դուք, իբրեւ հոգեւոր առաջնորդ` «նախանձախնդիր բարի գործերիե (Տիտ. Բ 14), արժանացաք Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս բնակվող ինչպես Ռուս Ուղղափառ, այնպես էլ քույր Եկեղեցիների միլիոնավոր հավատացյալների եւ եկեղեցականների սիրուն եւ հարգանքինե: Նորին սրբությունը վստահություն է հայտնել, որ սերտ գործակցությամբ երկու եկեղեցիները կշարունակեն բարի իրագործումներով հարստացնել դարավոր բարեկամությունը «հանուն եկեղեցիների պայծառության եւ ի մխիթարություն եւ բարօրություն երկու ժողովուրդների ու երկրներիե: Անսասան հովվապետական գավազան եւ կենաց արեւշատություն մաղթելով նորընտիր պատրիարքին` Վեհափառ Հայրապետը հայցել է Բարձրյալ Տիրոջից, որ նրա գահակալության տարիները վերածննդի մի նոր շրջան դառնան Ռուս ուղղափառ եկեղեցու եւ բարեպաշտ հոտի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում