Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Գառնի գյուղում բացվել է մեկօրյա կրթօջախ

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Գառնի գյուղում փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ բացվել է մեկօրյա կրթօջախ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից, դպրոցի նպատակն է երեխաներին ծանոթացնել Հայ եկեղեցու պատմությանը, ծեսերին, եկեղեցական-ազգային տոներին ու ավանդություններին` նրանց հոգիներում սերմանելով հավատն առ Աստված եւ անմնացորդ սեր հայրենիքի հանդեպ: Կրթօջախը գործելու է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքում եւ կրելու է Գեւորգ Բ Գառնեցի Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը: Արդեն իսկ շուրջ 120 աշակերտներ ցանկություն են հայտնել ուսանելու կրթօջախում: Բացման արարողությանը ներկա էին Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Գառնիի հոգեւոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը, գյուղապետ Ա. Վարդանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության Կենտրոնի աշխատակիցներ, մանկավարժներ, հյուրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում