Հասարակական

Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի Երեւան այցի կապակցությամբ Շառլ Ազնավուրը նամակ Է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Մեծանուն ýրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը երեկ նամակ Է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասված Է. « Պարոն Նախագահ, Մեծ հետաքրքությամբ տեղեկացա Թուրքիայի նախագահ պարոն Աբդուլա Գյուլին Երեւան հրավիրելու Ձեր նախաձեռնության մասին՝ ներկա լինելու 2010թ. ýուտբոլի աշխարհի առաջնության ընտրական Հայաստան-Թուրքիա խաղին։ Ինձ նաեւ հաճելի էր իմանալ, որ Ձեր թուրք գործընկերն ընդունել է Ձեր հրավերը: Հուսով եմ, որ ձեր հանդիպումը կարձանագրի քայլ առաջ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս կարեւոր պահին շատ էի ցանկանում լինել Ձեր կողքին, պարոն Նախագահ, բայց ողնաշարիս շրջանում անակնկալ սուր ցավերն ինձ խանգարեցին մեկնել։ Այսուհանդերձ գիտցեք, պարոն Նախագահ, որ Ձեզ հետ եմ մտքով եւ հոգով։ Մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի շահ Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ խնդրում եմ ընդունեք, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքըե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում