Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր Դամասկոսի նախագահական պալատում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, հանդիպման ընթացքում արծարծվել են Սիրիայի հայությանը, Լիբանանի եւ Սիրիայի փոխհարաբերություններին, Միջին Արեւելքի խաղաղության գործըթացին, ինչպես նաեւ միջկրոնական երկխոսությանն առնչվող հարցեր: Նշված հարցերի շուրջ նախագահ Ասադը եւ Վեհափառ Հայրապետն իրենց տեսակետներն են հայտնել` կարեւորելով ժողովուրդների, կրոնների եւ պետությունների միջեւ փոխադարձ հարգանքի ու վստահության, փոխադարձ իրավունքների ճանաչման սկզբունքների վրա հիմնված հարաբերություններն ու գործակցությունը։ Սիրիայի նախագահը մեծապես գնահատել է կաթողիկոսի դերը միջեկեղեցական ու միջկրոնական դաշտում: Նա խոստացել է Վեհափառ Հայրապետի ուղեկցությամբ այցելել Հալեպի Ս.Քառասնից մանկանց եկեղեցի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում