Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական խոսք է հղել Հանրապետության տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՄԱՅԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական խոսք է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, խոսքում ասվում է. «Հանրապետության տոնի առիթով, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության հռչակման 90-ամյա տարեդարձը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ Հայրապետական մեր օրհնությունը բերում սիրեցյալ մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս: Հայոց պետականության վերականգնումը 1918թ. մայիսյան հերոսամարտերի օրերին իրադարձություն էր մեր ժողովրդի համար, փրկված Հայրենիք, որին դժվարին ժամանակում ազգս հայոց նվիրաբերեց իր բոլոր ուժերը, սկզբնավորելով իր ազգային- պետական կյանքը: Այդ օրերի հիշատակներն ու ձեռքբերումները ոգեշնչում եւ քաջալերում են մեզ մեր հայրենանվիրումի, մեր եկեղեցասիրության մեջ` որդիական նույն սիրով ծառայելու մեր հայրենիքին, մեր ժողովրդի լուսավոր գալիքին: Հայցում ենք Բարձրյալից, որ խաղաղ պահպանի մեր հայրենիքը եւ օրհնի մեր ժողովրդի ազնիվ ջանքն ու նվիրումը` հանուն Հայաստանի եւ Արցախի բարգավաճման եւ աշխարհասփյուռ մեր զավակների բարօր ու երջանիկ կյանքի եւ արդար հույսերի մարմնավորման: Թող շնորհն ու խաղաղությունն Աստծո լինեն մեզ հետ եւ բոլորի, այսօր եւ միշտ, ամենե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում