Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պարգեւներ հանձնեց Երվանդ Ղազանչյանին եւ Գալյա Նովենցին

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (հատ. թղթ. Վանիկ Սանթրյան): Հայկական թատրոնին եւ կինոյին մատուցած մեծ ծառայությունների եւ հայ եկեղեցուն նվիրվածության համար ՀՀ Ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը եւ նրա կինը` ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցը, պարգեւատրվել են Հայաստանյայց եկեղեցու ամենաբարձր` «Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպե պատվո շքանշանով: Այսօր Մայր Աթոռի վեհարանի հանդիսասրահում պարգեւների հանձնման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Երվանդ Ղազանչյանը եւ Գալյա Նովենցը դարձել են կարեւոր դերակատարներ հայ մշակույթի ասպարեզում հատկապես այն բանի համար, որ իրենց հաջողություններով պարտական են հենց հայ մշակույթը հասկանալուն: Ուստի նրանք արժանացել են ժողովրդի համազգային սիրուն, որովհետեւ լավ գիտեն իրենց ժողովրդին, իրենց հանդիսատեսին, կարողացել են վերջինիս հասցնել մեծերի ավանդույթը: Նրա խոսքով, ամուսնական այս զույգը լավ ընտանիք է, որ կարողացել է տալ իրեն փոխարինող, իրեն հաջորդող թատերական սերունդ: ՀՀ մշակույթի նախարարը շնորհակալություն հայտնեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին` արվեստի նվիրյալների հանդեպ ցուցաբերած ուշադրության համար: Այնուհետեւ հրապարակվեցին հայրապետական կոնդակները պարգեւատրման կապակցությամբ: Կոնդակները հանդիսավոր պայմաններում պարգեւատրվածներին հանձնեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իր շնորհակալական խոսքում Գալյա Նովենցը պարգեւը համարեց վեր իր բոլոր մրցանակներից, իսկ Երվանդ Ղազանչյանը պատմեց, որ 1945 թվականին իր մոր հետ Երեւանից ոտքով եկել է Սուրբ Էջմիածին եւ այդ օրվանից դարձել եկեղեցու նվիրյալ: Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, դիմելով Վեհափառ Հայրապետին, ասաց. «Այս պարգեւով գնահատում եք հայ թատրոնը, հայ կինոն` ի դեմս Գալյա Նովենցի արժեւորելով մեր կինոյի պատերն ու առաստաղը: Իսկ Երվանդ Ղազանչյանը թատրոնի շինարար է եւ շինարար է եղել` սկսած ուսանողական տարիներիցե: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, պարգեւները համարելով մեծ խթան հայ թատրոնի վերելքի համար, Գալյա Նովենցին անվանեց «հայ Աննա Մանյանիե, որն ստեղծել է հայ մոր շատ հետաքրքրական կերպարներ: Պարգեւատրվածերին ողջույնի խոսքով դիմեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը` բարձր գնահատելով նրանց ծառայությունը հայրենիքին ու ժողովրդին: Արարողությունն ավարտվեց եկեղեցական երգչախմբի ելույթով:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ