Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռից դեպի ԼՂՀ Շուշիի Սբ Ամենափրկիչ եկեղեցի ուխտագնացության 500 մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռից դեպի ԼՂՀ Շուշիի Սբ Ամենափրկիչ եկեղեցի ուխտագնացության 500 մասնակիցներին: Ինչպես «Արմենպրեսինե տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուխտագնացությունը նախաձեռնել են Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը եւ «Հոգեւոր- մշակութային վերածնունդե հիմնադրամը` համախմբելով ՀՀ երիտասարդական միություններն ու ուսանողական խմբերը: Մասնակցում են ուսանողներ, մտավորականներ, ազատամարտիկներ, հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչներ: Ուխտավորներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամն ուղղելով` Ամենայն Հայոց կաթողիկոսն ուրախություն է հայտնել, որ նրանք Տիրոջ Համբարձման տոնին Սուրբ Էջմիածնից են սկսում ուխտագնացությունը` «իրենց առաջին աղոթքն առ Աստված ուղղելով Իջման Սուրբ Սեղանի առջեւ, որտեղ Աստված խոսեց, հայտնվեց հայ ժողովրդինե: Հայոց Հայրապետն անդրադարձել է Համբարձման տոնի խորհրդին եւ ուխտագնացության նշանակությանը` իբրեւ հոգեւոր ճամփորդություն` հորդորելով ուխտավորներին իրենց ուղեկից դարձնել աղոթքը եւ Տիրոջ մեծագույն` միմյանց սիրելու պատվիրանը: «Այսօր, երբ դուք ուխտավոր եք, մեր պատգամն է, որ Տիրոջ պատվիրանը կրեք ձեր հոգիներից ներս, վերցնեք ձեզ հետ: Սիրով է, որ մենք պիտի կարողանանք մեր երկիրը շենացնել, մեր առջեւ ծառացած բոլոր դժվարությունները հաղթահարել եւ մեր կյանքը երջանիկ դարձնել, մեր երկիրը` հզոր, շեն ու բարեբեր` մեր ժողովրդի համար, եւ արժանանալ մեր նախնիների, մեր հայրերի սուրբ օրհնությանե,-ասել է Ամենայն Հայոց Հայրապետը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները