Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետի հետ
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը մայիս 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Լիբանանի վարչապետ üուադ Սինիորայի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, վարչապետն իր գնահատանքն է փոխանցել Վեհափառ Հայրապետին` Լիբանանի հզորացման ու բարգավաճման գործում լիբանանահայության դրական ու գործուն դերակատարության համար: Նա նաեւ իր ափսոսանքն ու վրդովմունքն է հայտել կառավարության մի պաշտոնյայի` հայ համայնքի նկատմամբ թույլ տված մերժողական արտահայտության առնչությամբ: Վեհափառ Հայրապետն իր հերթին ողջունել է Կատարի համաձայնությունը եւ մաղթել, որ այսուհետ փայլուն էջ բացվի Լիբանանի ներքին կյանքում: Այս առիթով Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքն է հայտնել վարչապետին` նրա ցուցաբերած համբերության եւ իմաստնության համար: Նորին Սրբությունը նաեւ շեշտել է, որ հայ համայնքը կշարունակի աշխույժ մասնակցություն ունենալ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: