Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտների օրհնության օրվա առիթով

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտների օրհնության օրվա առիթով: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ` սիրելի շրջանավարտներ, դպրոցական շրջանի ավարտման առիթով: Ուսումնառության տարիներին բարեջան ձեր ուսուցիչներից դուք ստացաք գիտելիքներ` քայլելով իմացության արահետներով: Այսօր դուք կյանքի նոր հանգրվանի սեմին եք, եւ ձեզ հետ են կապված հույսերը ձեր ծնողների, մեր ժողովրդի, մեր հայրենիքի: Անշեջ պահեք ձեզ փոխանցված գիտության լույսը եւ ավելի զորացրեք ձեր գիտելիքները կրթության նոր ասպարեզներում մնայուն ձեռքբերումներով եւ համամարդկային ու ազգային արժեքների առավել ճանաչողությամբ: Աղոթում ենք առ Ամենակարողն Աստված, որ պահի ու պահպանի Ձեզ Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո եւ պարգեւի երջանկություն, երկնառաք հաջողություններ, որպեսզի հաստատուն ու նախաձեռնող ոգով ընթանաք կյանքի ճանապարհով` միշտ հավատարիմ մնալով մեր Մայր Հայրենիքին եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցունե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում