Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կյուրեղ աբեղա Վարդանյանը
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Կյուրեղ աբեղա Վարդանյանը` Իսպանիայում ուսումը եւ հոգեւոր ծառայությունն ինքնակամ լքելու պատճառով։ Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքն Աշոտ Վարդանյան ավազանի անունով։