Հայաստան ժամանած օտարերկրյա դատական համակարգի ներկայացուցիչներին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման 10- ամյակի կապակցությամբ Հայաստան են ժամանել մի շարք երկրների դատական համակարգի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՌԴ Գերագույն Արբիտրաժային դատարանի, Բելառուսի Վիտեբսկի շրջանի Տնտեսական դատարանի, Մոլդովայի Գերագույն դատական պալատի, Վրաստանի Գերագույն դատարանի նախագահները, ՌԴ Գերագույն դատարանի նախագահի տեղակալը, Դատավորների Միջազգային Միության նախագահ Մայա Տրատնիկը եւ այլոք: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, հյուրերն այսօր Էջմիածնում հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, այնուհետեւ վճռաբեկ դատարանի նախագահի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ եւ Հայոց ցեղասպանության թանգարան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառումների շարքն այսօր ծրագրավորված է եզրափակել Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ այցելությամբ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները