Արայիկ Հարությունյան. «ՀՀ կառավարության հետ համագործակցությունը ԼՂՀ կառավարությանը հնարավորություն Է տալիս ավելի արդյունավետ դարձնել իր աշխատանքըե
20 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Հրայր Զորյան): Գյուղատնտեսության, Էներգետիկայի, ýինանսական ու սոցիալական ոլորտներին, ինչպես նաեւ մշակույթի ու կրթութան բնագավառներին վերաբերող հիմնահարցերը, համատեղ ուժերով դրանց լուծման ուղիները քննարկվեցին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների ընդլայնված կազմով նիստում, որը երկու երկրների վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հուլիսի 5-ին տեղի ունեցավ Ստեփանակերտում: ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանի ներկայացմամբ, Արցախի երբեմի հզոր գյուղատնտեսական ոլորտը, որ հայտնի պատճառներով զգալի անկում Էր ապրել, աստիճանաբար աճ Է արձանագրում: Նրա հավաստմամբ, ԼՂ-ն բավականին լավ ներուժ ունի եւ խոշոր անասնապահության, եւ, առավել եւս, ոչխարաբուծության գծով. առկա են լավ պայմաններ, հիանալի արոտավայրեր: Այստեղ արդեն իսկ զգացնել Է տալիս նոր ներդրումների պակասը: Նախկին ծավալները վերականգնելու նպատակով ծրագրված Է ներկրել արտասահմանյան ցեղի երինջներ, ինչի ծրագիրն արդեն մշակված Է եւ ներկայացվելու Է կառավարության հաստատմանը: Մինչեւ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմն Արցախում կային շուրջ 18 հազար հեկտար խաղողի այգիներ, որից տասներկու հազարը՝ բերքատու: Գորբաչովյան հակաալկոհոլային որոշումից հետո 6000 հեկտարը ոչնչացվեց անմիջապես, իսկ հետագայում պատերազմի ժամանակ ամբողջն ավիրվեց: Ներկայումս սկսվել են վերականգնողական աշխատանքները, եւ մասնավոր հատվածի ու պետության աջակցությամբ այսօր արդեն մշակության տակ են շուրջ երկու հազար հեկտար խաղողի այգիներ: Այս ուղղությամբ առկա են մեծ ներուժ եւ հնարավորություններ, սակայն լայն թափով ընդլայնվելու համար զգացվում Է սպառման շուկայի ու աշխատուժի բացակայություն: Ըստ ԼՂՀ գյուղնախարարի, հիանալի ներուժ կա զարգացնելու արքայանարնջի, նուռի, թուզի, ընկույզի եւ այլ այնպիսի պտուղների մշակումը, որոնք այսօր մեծ պահանջարկ են վայելում Հայաստանում: Այս ուղղությամբ եւս ծրագրեր են մշակված եւ առաջիկայում կներկայացվեն կառավարության քննարկմանը: Ա. Ծատրյանը մտահոգիչ համարեց առկա գյուղտեխնիկայի վիճակը, որի մաշվածության հետեւանքով բերքահավաքի ժամանակ առնվազն 30 տոկոս բերքի կորուստ Է գրանցվում: Խնդիր Է պահեստամասերի, համապատասխան ծառայությունների բացակայությունը: Գյուղտեխնաիկայի հետզհետե թարմացման նպատակով պետբյուջեով գումարներ են նախատեսված, քննարկվում են նաեւ այլընտրանքային ծրագրեր: Ի տարբերություն շատ ուղղությունների, թռչնաբուծության մեջ արձանագրվել են աննախադեպ ցուցանիշներ, որոնք գերազանցում են անգամ ԽՍՀՄ ժամանակահատվածի ծավալները: Հիշեցնելով, որ անցյալ դարի 90-ական թվականներին Արցախում տարեկան արտադրվում Էր 106 հազար տոննա հացահատիկ, ԼՂՀ գուղնախարարը նշեց, որ խնդիր Է դրված վերականգնել եւ օգտագործել եղած հնարավորությունները, մանավանդ, որ համաշխարհային շուկայում առկա Է հացահատիկային զգալի պակասորդ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքով, ՀՀ եւ ԼՂՀ վարչապետների ներկայությամբ իր գործընկերոջ հետ քննարկել են առկա խնդիրները, եւ, բնականաբար, համագործակցությունը շարունակվելու Է: Ըստ նրա, Արցախում, իրոք, կա մեծ ներուժ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Մասնավորապես` հայաստանյան կողմը պարտավորություն Է վերցրել, որ կլուծի որոշակի գյուղարտադրանքի իրացման խնդիրը ե’ւ Հայաստանում, ե’ւ արտերկում: ՀՀ-ն պատրաստակամություն Է հայտնել աջակցելու երինջների ներկրման խնդրում՝ հետագայում Արցախում տոհմային անասնապահություն զարգացնելու նպատակով: Անասնապահության հետագա զարգացման հետ կապված նախատեսվում Է, որ այստեղ հզոր սարքավորումներ կտեղակայվեն` անասնաբուժությունն առաջ մղելու համար: Ա. Գրիգորյանի հավաստմամբ, նախատեսված շենքի առկայության դեպքում հնարավոր Է 100 հազար դոլարի արժողությամբ բարձրակարգ սարքավորումներ տեղակայել, որոնք հետագայում հնարավորություն կտան լուրջ հետազոտություններ անցկացել տեղում: Շենքի հետ կապված նախագծա-հաշվարկային փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ են, մնում Է ընդամենը որոշակի տեխնիկական խնդիրների լուծումը: Գյուղատնտեսական մեխանիզմների՝ տրակտորների, կոմբայնների հետ կապված ՀՀ-ն միշտ օգնել Է Արցախին, ՀՀ գյուղնախարարը պատրաստակամություն հայտնեց շարունակել այդ աջակցությունը: «Առաջիկայում կունենանք դրամաշնոհային ծրագրերով ստացվող տեխնիկա եւ անպայման Ղարաբաղին եւս հատկացումներ կանենք՝ ըստ պահանջարկի եւ ոլորտներիե,-նշեց նա: ՀՀ գյուղնախարարությունը նախկինի նման պատրաստակամ Է նաեւ օգնելու տարբեր մշակաբույսերի սերմերի հետ կապված՝ տրամադրելով Էլիտար հացահատիկի, եգիպտացորենի, այլ տեսակների սերմեր: «Երկկողմ քննարկումներն անցան շատ բարձր մակակարդակով, կարողացանք հստակ պայմանավորվածությունների գալ մեր հետագա աշխատանքների հետ կապված, եւ, կարծում եմ, հաջողություններ կարձանագրվեն, որովհետեւ երկու կողմերն Էլ հաստատակամորեն են տրամադրվածե,-ասաց Ա. Գրիգորյանը: Ներկայացնելով Էներգետիկ ոլորտում Արցախում առկա իրավիճակը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշեց, որ 2008 թ. սկսել են ոլորտի բարեփոխումների ծրագրի իրականացումը, որի ընթացքում արդեն իսկ բավական լուրջ ցուցանիշներ են արձանագրվել: 2007թ-ին համակարգում ընդհանուր կորուստները եղել են 20-30 տոկոսի շրջանակներում, բայց այսօր այդ ցուցանիշը հասել Է մինչեւ 18 տոկոսի: Նախատեսվում է այն նվազացնել մինչեւ 12-13 տոկոս: Զուգահեռ փորձ Է արվելու առանց վերազինման աշխատանքների կարգավորել բաշխման համակարգը: Ըստ մշակված ծրագրի, վերազինելուց հետո, ապահովելով նաեւ կորստի 12-13 տոկոս ցուցանիշ, հնարավորություն Է ստեղծվելու համակարգի համար ապահովել զգալի շահութաբերություն, արտադրողների համար ստեղծել շահութաբեր ուղղություն: Իրականացվում են բարեփոխումներ նաեւ Էներգետիկ արտադրության ուղղությամբ: Սարսանգի ՀԷԿ-ը արտադրում Է տարեկան 110 մլն ԿՎտ/ժ ԷլԷներգիա: Կար միասնական համակարգ Էր՝ «ԱրցախԷներգոե, որը եւ արտադրող, եւ մատակարարող, եւ բաշխող Էր: Այժմ ՀԷԿ-ը առանձնացվել Է առանձին իրավաբանական անձի կարգավիճակով՝ ՓԲԸ, իսկ մատակարարումը եւ բաշխիչ ցանցը տրվել Է «ԱրցախԷներգոե ՓԲԸ-ին: «Արցախե ՀԷԿ-ը վերջերս կառավարության որոշումով ՓԲԸ-ից դարձել է ԲԲԸ, առաջիկայում պլանավորվում Է բաժնետոմսերի թողարկման շրջանակներում լրացուցիչ գումարներ ներգրավել, որոնք կուղղվեն հանրապատության Էներգետիկ ներուժի զարգացմանը: «Արցախե ՀԷԿ-ի ýինանսական միջոցների հաշվին ասօր սկսված է «Մատաղիս-1ե եւ «Մատաղիս-2ե ՀԷԿ-երի շինարարությունը: Ծրագրվում Է այս տարի սկսել նաեւ «Թրզե-1ե ՀԷԿ-ի կառուցումը, իսկ գալիք տարի՝ «Թրզե-2ե եւ «Թրզե-3ե ՀԷԿ-երի շինարարությունը: Այս հինգ փոքր ՀԷԿ-եր շինարարության արդյունքում կարտադրվի եւս 110 մլն ԿՎտ/ժ ԷլԷներգիա, որը ԼՂ-ի այսօրվա պահանջարկի 90-95 տոկոսն Է: Ըստ ԼՂՀ վարչապետի՝ Թարթառի վրա եւս կա երկու խոշոր ՀԷԿ-երի շինարարության առաջարկություն. նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանց միջոցով լրացուցիչ կարելի Է ստանալ120-150 մլն ԿՎտ/ժ ԷլԷներգիա: Բաշխիչ համակարգում արդեն «ԱրցախԷներգոյիե շրջանակներում իրականացվելու են վերազինման աշխատանքներ: Ըստ Ար. Հարությունյանի, մտահոգող հարցերից են Զոդ- Քարվաճառ-Առաջաձոր 110 կիլովոլտ օդային գծի շինարարությունը եւ Շինուհայր- Ստեփանակերտ 110 կիլովոլտ Էլեկտրագծի հիմնանորոգումը, ինչում ակնկալվում Է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աջակցությունը: Ինչպես նշեց ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ստեփանակերտյան հանդիպումների ընթացքում առաջին հերթին քննարկվել Է Արցախի Էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարությունը, այն ներուժը, որն ունի ԼՂ-ն եւ ինչպիսի զարգացումներ այստեղ կարելի Է իրականացնել: «Վերականգնվող Էներգետիկայի մասով Արցախն, իրոք, ունի շատ լուրջ ներուժ եւ այդ ռազմավարության իրականացման դեպքում Ղարաբաղը շատ կարճ ժամկետում ԷլԷներգիա ներմուծող երկրից կդառնա արտահանող երկիր՝ ունենալով մոտ երեք անգամ ավելի ԷլԷներգիա, քան իր ներքին պահանջն Է: Աշխարում չկա մի երկիր, որ արտադրում Է իր պահանջարկից երեք անգամ ավելի ԷլեկրաԷներգիաե,-ասաց նախարարը: Ըստ նրա՝ բավականին մեծ Է ոչ միայն հիդրոպոտենցյալը, այլեւ հողմաԷներգետիկայի ուղղությամբ կարելի Է լուրջ աշխատանքներ իրականացնել, քանի որ բնական պայմանները լավ հնարավորություն են տալիս: Քննարկումների արդյունքում ձեւավորվել Է այն համոզմունքը, որ պետք Է ստեղծել այնպիսի իրավական, տնտեսական դաշտ, որ այս մասով եւս ներդրումները հետաքրքիր լինեն: «Գլխավոր խնդիրներից մեկը միջազգային շուկայում ներկայումս տիրող Էներգակիրների գների աննախադեպ աճի պայմաններում այն մարտահրավերն է, որի առջեւ կկանգնենք եւ Հայաստանում, եւ Արցախում: Հիմնականում պայմանավորվեցինք այն սկզբունքների շուրջ, որոնց միջոցով կիրականացնենք Հայաստանից դեպի Արցախ թե ԷլեկտրաԷներգիայի, եւ թե գազի արտահանումներըե,- ասաց Ա. Մովսիսյանը: Խնդիր կա կապված ԷլեկտրաԷներգիայի առաքման հուսալիության հետ. Գորիս-Ստեփանակերտ 110 կիլովոլտ բարձր լարման գծի հիմնանորոգման անհրաժեշտություն կա: Քննարկումները շարունակվելու են՝ գտնելու այն ճանապարհը, որը հնարավորուոթյուն կտա երկուստեք լուծել այս խնդիրը: Հեռանկարային զարգացման պլանում կարեւոր Է դիտվում Զոդ-Քարվաճառ գծի շինարարությունը: Սա հնարավորություն կտա կրկնակի անգամ բարձրացնել հուսալիությունը, ռազմավարությամբ նախատեսված ծրագրերի իրականացումից հետո նաեւ արտահանմումներ իրականացնել Ղարաբաղից դեպի Հայաստան եւ դեպի այլ ուղղություններ: Առկա խնդիրներից Է Գորիս-Ստեփանակերտ գազատարի կապիտալ վերանորոգումը. տարիներ շարունակ այս գազատարի վրա կապիտալ նորոգումներ չեն իրականացվել, եւ այսօր բավականին վթարային իրավիճակ Է ստեղծված: Խնդիրը ներկայացված Է երկու երկրների վարչապետներին, եւ փորձ կարվի լուծումներ գտնել: Նախատեսվում Է ԼՂՀ մշակույթի նախարարությունը տեղակայել Շուշիում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերով, այս քաղաքը պետք Է ձեւավորվի որպես մշակութային կենտրոն՝ իր պատմական ավանդույթին համաձայն: Ըստ նրա, այսօր որդեգրված քաղաքականությունը հիմնականում միտված Է մշակութային կրթության եւ ենթակառուցվածքների զարգացմանը: «Սրանք այն կարեւորագույն հիմքերն են, որոնց վրա արդեն կարող ենք խոսել ընդհանրապես մշակույթի զարգացման խնդիրների շուրջե,-նշեց Հ. Պողոսյանը: Այդ իմաստով երկկողմ քննարկումների ընթացքում արվել Է այն եզրահանգումը, որ որեւԷ խոչընդոտ չկա. առկա Է միայն բեմահարթակների, թատերական դահլիճների, մշակույթի տների պակաս: Նախարարը մեծապես կարեւորեց, որ արդեն անցյալ տարվանից հիմնադրվել են ավանդույթներ. մասնավորապես մեկնարկել է արցախյան դասական երաժշտության առաջին փառատոնը, որն ընդգրկում Է ոչ միայն հայաստանյան դասական ոլորտի կոլեկտիվներ: Այս տարի կկայանա համանման երկրորդ փառատոնը: Սկսվել են վարպետության դասընթացները, գրքին նվիրված միջոցառումները: «Այսօր արդեն բարձրացվում է նյութատեխնիկական բազայի ապահովման խնդիրը, որը, թերեւս, ամենակարեւորն Է համարվում ԼՂՀ-ումե,-ասաց Հ. Պողոսյանը: Առկա Է թատրոնի խնդիրը, որը նախարարի խոսքերով, թերեւս, ամենացավագինն Է: Թատրոնն այստեղ ունի հիանալի ավանդույթներ, բայց, այսօր Ստեփանակերտի թատրոնի շենքը գտնվում Է վատ վիճակում: Նախարարը պայմանավորվածություն Է ձեռք բերել հայաստանցի մի խումբ ռեժիսորների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել գալու եւ Արցախում որոշակի շրջան աշխատելու: «Պետք Է այնպիսի պայմաններ ապահովվեն, որպեսզի տեղի ստեղծագործական կազմը կարողանա լիարժեք աշխատել, եւ այստեղ մնայուն արժեք կարողանանք թողնելե,-նշեց ՀՀ մշակույթի նախարարը: Նա կարեւորեց նաեւ տեղում բազային կրթության ապահովումը: Մեծ խոչընդոտ Է, որ ստեղծագործական բուհերից ոչ մեկն Արցախում, ըստ Էության մասնաճյուղ չունի: Քննարկման հարց Է, թե որ բուհի մասնաճյուղն այստեղ պետք Է ստեղծվի: Նախարարը գերադասությունը տալիս Է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղի ստեղծմանը, որովհետեւ որպես միջավայր կինոարտադրության, թատերական գործունեության համար ԼՂ-ն մեծ ռեսուրսներ ունի: «Զգալի աշխատանքներ ունենք կատարելու, բայց լավատեսություն ներշնչում Է այն, որ երկու կողմի կառավարությունները շատ պատրաստակամ են, եւ կարծում եմ, որ շատ շուտով պետք Է շոշափելի արդյունքներ ունենանքե,-վստահություն հայտնեց Հ. Պողոսյանը: Կրթության ոլորտում քննարկումների ժամանակ եւս դրվել Է ՀՀ պետական ագրարային համալսարանի մասնաճյուղի բացման խնդիրը: Ակնկալվում Է, որ արդեն առաջիկա սեպտեմբերին այն իր դռները կբացի ուսանողության առջեւ: Ինչպես քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կարեւոր խնդիրն այստեղ դասավանդման որակի վրա մեծ ուշադրություն դարձնելն Է: Նախատեսվում Է, որ Հայասատանի լավագույն մասնագետները, դասախոսները պարբերաբար կայցելեն Ստեփանակերտ, կդասավանդեն, կկազմակերպվեն փորձի փոխանակումներ: Կրթության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներից բացի, պայմանավորվածություն Է ձեռք բերվել նաեւ դպրոցական լաբորատորիաների համալրման խնդիրների շուրջ: Ինչպես նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, Հայաստանի դպրոցների ýիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաների հագեցվածության ծրագիրը պատրաստելիս նկատի կառնվեն նաեւ Արցախի դպրոցները: ԼՂՀ 37 դպրոցներ ապահովված են ինտերնետ կապով, սակայն, ըստ Ս.Սեյրանյանի, եղած համակարգչային ցանցն իր պարամետրերով չի համապատասխանում պահանջներին, ուստի, առաջնահերթ նշանակություն Է ստանում դպրոցները մոտ 70 Pentium-4 համակարգիչներով համալրելը, որպեսզի ցանցը ծառայի իր նշանակությանը: Նախարարը կարեւորեց նաեւ համակարգչային կրթության բովանդակության ձեւակերպման խնդիրը, որպեսզի հարցը չհանգի զուտ տեխնիկական ապահովվածությանը: Պայմանավորվածություն Է ձեռք բերվել, որ սեպտեմբերի կեսին կլինի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի այցելություն Ղարաբաղ, որպեսզի բոլոր վարչությունները տեղում քննարկեն իրենց ճյուղային հարցադրումները, այնուհետեւ փոխադարձ այցելությամբ բոլոր խնդիրներին աշխատանքային կարգով լուծում տրվի: ԼՂՀ-ի բնակչության շուրջ 8-9% հաշմանդամներ են, շուրջ 30%` կենսաթոշակառուններ, 28-29%՝ երեխաներ: Այսպիսի վիճակագրության պայմաններում, ըստ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանի, ակնառու Է, թե սոցիալական ոլորտում ինչքան անելիքներ կան: 2007թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ- ն կազմել Է 1500 դոլար, 2008-ին նախատեսված Է այն հասցնել 1900 դոլարի, իսկ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված Է 2012 թ. այս ցուցանիշը հասցնել շուրջ 4000 ԱՄՆ դոլարի: Ներկայումս նախարարությունը, իբրեւ առաջնային ուղղություն, դիտում Է ժողովրդագրական քաղաքականության մշակումը: Ն. Ազատյանի հավաստմամբ, այս ուղղությամբ մեծ համագործակցություն կա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ՝ սկսած մեթոդական աջակցությունից, մինչեւ կադրերի պատրաստում եւ փորձի փոխանակում: Լուրջ անելիքներ կան կենսաթոշակային համակարգի բարեփոխման առումով: «Կարեւոր Է ռազմավարությունն ու ուղենիշները ճիշտ փնտրելը, քանի որ, իրոք, շատ լուրջ հարց Է. այստեղ պարունակվում են թե ýինանասական, թե սոցիալական տարրերե,-գտնում Է Ն. Ազատյանը: Բառացիորեն օրեր առաջ ԼՂՀ-ում բացակայում Էր հաշմանդամների, ինչպես նաեւ աշխատուժի տվյալների բազան: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ այսօր արդեն սոցիալական ոլորտի տեղեկությունների համակարգերը ներդրվել են: Այդ համագործակցության շնորհիվ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում պատրաստ կլինի ԼՂՀ սոցիալական ոլորտի կայքԷջը: Բնագավառում լուրջ խնդիրներ կան բնակարանային հարցերի շուրջ: Նախարարությունում ստեղծվել Է բնակարանային ծրագրերի համակարգման կենտրոն, որը ենթադրում Է հարցերի համակարգված մոտեցում: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանի՝ փորձ Է արվում աշխատանքներն իրականացնել համակարգված, յուրաքանչյուր տարի մշակվում են համապատասխան ծրագրեր՝ իրենց ժամանակացույցով, պատասխանատուով: Զգալի աշխատանքներ են տարվում անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ: «Քննարկումները պետք Է շարունակվեն կենսաթոշակային բարեփոխումների քաղաքականության ուղղությամբ: Պետք Է այնպիսի քաղաքականություն իրականացվի, որ սոցիալական պաշտանության առումով Արցախը մի քայլ ավելի լավ վիճակում լինի, քան Հայաստանըե,-ասաց Ա.Համբարձումյանը: «Կուզեի նշել այն աշխատանքային մթնոլորտը, որ այսօր առկա Է երկու կառավարությունների, տարբեր նախարարությունների, ստորաբաժանումների, ծառայությունների միջեւ,-անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ Ստեփանակերտում կայացած քննարկումներին` ասաց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:-ՀՀ կառավարության հետ համագործակցությունը ԼՂՀ կառավարությանը հնարավորություն Է տալիս ավելի արդյունավետ դարձնել իր աշխատանքը: ԼՂՀ կառավարության անդամներն իրենց հերթին մի քանի անգամ առիթ են ունեցել լինել ՀՀ համապատասխան կառույցների ստորաբաժանումներում, եւ այդ հանդիպումները տվել են դրական արդյունքներ, ձեւավորվել Է գործնական մթնոլորտ եւ այս վերջին հանդիպումները եւս դրա վառ ապացույցն են: Մեր հիմնական պետական նշանակություն ունեցող ծրագրերի մշակման ժամանակ հաշվի ենք առնում Հայաստանի կառավարության փորձը: Անհրաժեշտության դեպքում հրավիրում ենք նաեւ մասնագետներ, որից հետո փորձում ենք մեր կողմից առաջարկվող ծրագրերը կյանքի կոչել: Համոզված եմ, որ նման աշխատաոճը հնարավորություն Է տալու ԼՂՀ-ին ավելի առաջանցիկ տեմպեր ունենալե: