Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեոպոլդո Ալýրեդո Բրավոյին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ` Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն է հայտնել նորանշանակ դեսպանին եւ շնորհավորել նրան Արգենտինայի ազգային տոնի առթիվ: Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Արգենտինայի միջեւ առկա ջերմ հարաբերությունների կապակցությամբ եւ ջերմությամբ վերհիշել 2004թ-ի մայիսին իր հովվապետական այցն Արգենտինա: Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ Արգենտինայի հայ համայնքի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության եւ ժողովրդի կյանքում եկեղեցու կարեւոր առաքելության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում