Հասարակական

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հույն ուղղափառ եկեղեցու սինոդին` Հունաստանի արքեպիսկոպոսի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր ցավակցագիր է հղել Հույն ուղղափառ եկեղեցու սինոդին` Հունաստանի արքեպիսկոպոս Խրիսթոտուլոսի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, իր ցավակցագրում Վեհափառ Հայրապետը հատկապես հիշել է արքեպիսկոպոսի ներդրումը միջեկեղեցական շարժմանը եւ լայնախոհ մոտեցումը Ուղղափառ եկեղեցիների զույգ ընտանիքների փոխադարձ հարգանքի ու եղբայրական գործակցության առնչությամբ: «Նորին Ամենապատվությունը հատկանշական դեր ուենցավ` նոր մղում ու կենսունակություն տալով Հունաստանի Ուղղափառ եկեղեցու առաքելության, հատկապես նրա սոցիալական ու միջեկեղեցական ծառայության մեջ: Նա նոր էջ բացեց իր եկեղեցու արդի պատմության մեջ` զարկ տալով ժողովրդի կյանքում եկեղեցու ունեցած գործուն դերակատարությանը: Նորին Ամենապատվությունը նաեւ լայն գործակցություն ցուցաբերեց Հունաստանի հայ համայնքի հետ` միշտ գնահատելով վերջինիս գործուն ու նվիրյալ մասնակցությունը Հունաստանի ծաղկման ու առաջդիմության գործումե,- ասված է կաթողիկոսի ցավակցագրում: Նշենք, որ արքեպիսկոպոսի հուղարկավորությանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից մասնակցելու է Հունաստանի թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում