Հասարակական

Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Եռաբլուր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց բանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելով Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին: ՀՀ նախագահին ուղեկցում էին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան սպաներ: Նախագահը ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի գերեզմաններին, ինչպես նաեւ Արցախյան հերոսամարտում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշարձանին: «Ափսոսանքի, ցավի, հուզմունքի զգացումներ եմ ապրում` այցելելով Եռաբլուրե,- լրագրողներին` ասաց Ս. Սարգսյանը: ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, շնորհավորելով բոլորին բանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ, նկատեց, որ հայոց բանակը մանկական տարիքից անցավ արդեն երիտասարդ տարիքի: «Որքան էլ մանուկ է եղել մեր բանակը, սակայն այս 16 տարիների ընթացքում կատարեց իր առաջ դրված բոլոր խնդիրները, հաղթեց պատերազմում, զարգացավ, ցույց տվեց իր ուժը: Հարեւան պետությունը, որը ռազմատենչ հայտարարություններ է անում, հասկանալով ՀՀ բանակի ուժն ու կարողությունները, միայն հայտարարություններով էլ բավարարվում է, քանզի պրակտիկ ոչ մի քայլ չի կարող կատարել: Բանակը կայացած է, ոչ թե ստեղծված: Այն հզոր է, մարտունակ եւ պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի, մեր պետության եւ սահմանների անվտանգությունըե,- ասաց Մ. Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում