Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյին` Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսի ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն է փոխանցել նրան` վստահություն հայտնելով, որ նմանատիպ այցերը դրական ազդեցություն են ունենում համագործակցության խթանման եւ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջանում ԵԱՀԿ ներդրած ջանքերի եւ իրականացվող ծրագրերի համար: Իր հերթին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին բարեմաղթանքների համար եւ ներկայացրեց ԵԱՀԿ գործունեությունը, ինչպես նաեւ իր այցի մանրամասներն ու արդյունքները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում