Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի կազմին` ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի առաջնորդությամբ, ովքեր Ս. Էջմիածին էին եկել նախատոնական այս օրերին ստանալու Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը: Ինչպես «Արմենպրեսե- ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով ներկաներին, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել նրանց` ընդգծելով ազգային կյանքում ոստիկանի դժվարին առաքելության կարեւորությունը: «Այս առիթով ուժ եւ եռանդ ենք մաղթում ձեզ, որպեսզի կարողանաք օրենքը եւ օրինականությունը պահպանել եւ հետամուտ լինել, որ մեր զավակներն իրենց կյանքն ապրեն հանգիստ եւ ապահովե,- նշել է Նորին սրբությունը: Իր հերթին` ՀՀ ոստիկանության պետը շնորհավորել է Նորին սրբությանը գալիք Ամանորի եւ Ս. Ծննդյան տոների առիթով, ապա անդրադարձել ոստիկանների ծառայությանը եւ առկա մարտահրավերներին: Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Հայ եկեղեցու առաքելության, ինչպես նաեւ հասարակության մեջ հոգեւոր-բարոյական արժեքների սերմանման անհրաժեշտության մասին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները