Ն. Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Երեւանում մարտի 1-ի իրադարձությունների առթիվ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Երեւանում մարտի 1-ի իրադարձությունների առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում ասված է. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց. վիշտն է այսօր համակել ամենքիս հոգիները: Ազգս հայոց սգում է կորուստը իր զոհված զավակների: Նախագահական ընտրապայքարում դրսեւորված անհանդուրժողության ոգին հանգեցրեց անկարգությունների, ցավալի եւ ողբերգական բախումների ու առճակատման: Երբեք չէինք սպասի, որ բնական ողջախոհությունը մեր ժողովրդի պիտի տեղի տար ատելության եւ թշնամանքի առջեւ: Այսօր, սիրելիներ, մտահոգ եւ անհանգիստ է համայն մեր ժողովուրդը` վտանգված տեսնելով իր նվիրական արժեքները` ազգի միաբանությունը, Հայրենիքի խաղաղությունն ու ապահովությունըե: Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչ է արել ցուցաբերել ողջամտություն, հեռու մնալ եղբայրատյացության զգացումներից, տագնապը խորացնող քայլերից, հուզող բոլոր հարցերն ու խնդիրները վճռել խաղաղությամբ, օրինահարգությամբ, երկխոսության ապահով ուղիներով: «Պատմության ու սերունդների առջեւ պատասխանատու ենք յուրաքանչյուրս: Չլինի, որ անխոհեմ հետագա քայլերով վտանգենք մեր երկրի կայունությունը: Չլինի, որ մթագնած տեսնենք մեր Հայրենիքի նորաբաց արեւը: Չմնանք պարտական Աստուծո, մեր հայրերի ու զավակների առջեւ: Հավատում ենք, որ ապավինությամբ առ Աստված, արիության ոգով, հույսով ու լավատեսությամբ պիտի հաղթահարենք ստեղծված ծանր ու դժվարին իրավիճակը, վերագտնենք մեր կյանքի, մեր Հայրենիքի բարօր ընթացքը: Աղոթք ենք բարձրացնում երկինք հոգիների համար զոհված մեր զավակների եւ մխիթարություն հայցում նրանց սգակիր ընտանիքներին եւ հարազատներինե,-ասված է ուղերձում:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ