Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ժողովի ավարտին Գերագույն հոգեւոր խորհուրդը հավատավոր ժողովրդին է ուղղել իր հորդորը. «Մեր Տիրոջ երկրային կյանքի փրկչական վերջին տնօրինությունները բովանդակող Ավագ Շաբաթվա մեջ ենք ամենքս: Կոչված ենք ոչ միայն հիշատակելու այդ խորհուրդները, այլեւ` ապրելու եւ զգալու, Փրկչի հետ տրտմելու, ապա Նրա հրաշափառ հարությամբ ցնծալու եւ աստվածային անհուն սիրով վերափոխելու մեր հոգիները: Թող այս շաբաթը մեզ համար դառնա ջերմեռանդ աղոթքի եւ ինքնամաքրման շրջան` առաջնորդվելու Աստծո եւ միմյանց հանդեպ սիրո մեծագույն պատվիրանով: Աղոթենք առ Աստված եւ հայցենք Սուրբ Հոգու զորակցությունը մեր ժողովրդին՝ առ Հայրենին սիրով հաղթահարելու ներքաղաքական կյանքի այս ծանր փորձությունը, որպեսզի առատանան մեզանում հույսի եւ հավատի գործերը՝ ի խնդիր ազգային համերաշխության ու միաբանության եւ հայոց պետականության զորացմանե:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները