Ռոբերտ Քոչարյան.«Կարգ ու կանոնի հաստատումը բոլորի՝ ՀայաստանիՀանրապետության եւ յուրաքանչյուր քաղաքացու շահերից Է բխումե

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանում ստեղծված կացության առնչությամբ երեկ կեսգիշերին մոտ իր նստավայրում մամուլի ասուլիս հրավիրեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, այն իրավիճակը, որը ստեղծվել Է մայրաքաղաքում, պարտադրում Է հատուկ վերաբերմունք: Այս վիճակը, նրա գնահատմամբ , սկսում Է կրել վտանգավոր բնույթ: «Եվ ես, իբրեւ սահմանադրության երաշխավորը, պարտավոր եմ եղել ընդունել համապատասխան որոշումներե,-նշեց ՀՀ նախագահը: Ինն օր շարունակ չարտոնված հանրահավաքներ Էին կազմակերպում Երեւանում, եւ դրանց բովանդակությունը, անցկացնելու ոճը բերեց նրան, որ վերջապես հրահրվեցին ընդհարումներ ոստիկանության հետ: Ոստիկանության օրինական պահանջին դիմադրեցին. իսկ պահանջը, ընդամենը խուզարկության խնդիր Էր, քանի որ լուրջ տեղեկատվություն կար զենքի եւ զինամթերքի մասին: Այդ ընդհարման ընթացքում եղան տուժածներ եւ ոստիկանության կողմից, եւ մասնակիցների: Ռ. Քոչարյանի խոսքերով, հավանական Է, որ քարոզարշավի ժամանակ ոստիկանության կողմից ցուցաբերված հանդուրժողականությունը ճիշտ չընկալվեց թեկնածուներից մեկի ու իր թիմի կողմից, եւ, ըստ Էության, ընտրությունների հետ կապված քաղաքական պրոցեսը, այլեւս քաղաքական չԷ: Այսօր խախտվում Է հասարակական կարգը, ցուցարարներն անցել են բոլոր թույլատրելի ու անթույլատրելի սահմանները, եւ արդեն կրակոցներ են լսվում ուղղված ոստիկանության դեմ: «Սա հենց այն զենքերից Է, եւ այն նռնակներն են օգտագործվում, որոնց մասին մենք խոսում Էինք, եւ որոնք ցուցադրվեցին հեռուստաալիքներով: Հենց դրա մասին Էինք միշտ շեշտադրումներ անում վերջին շաբաթների ընթացքումե,-նշեց ՀՀ նախագահը: Կա ութ վիրավոր ոստիկանության աշխատողներից, եւ բավական լուրջ վիրավորված են գնդապետ եւ գնդի հրամանատարը: Բավական լուրջ վնաս Է հասցված պետական եւ մասնավոր գույքին, բոլորին հայտնի Է նաեւ, թե ինչով են զբաղված ցուցարարները՝ մեքենաներ են հափշտակում, խանութներ են թալանում: «Կազմակերպիչների անուները բոլորիս հայտնի են, եւ, իհարկե, իրենք պատասխանատվություն են կրելու օրենքի առջեւե,-հավաստիացրեց Ռ. Քոչարյանը: «Ես հրամանագիր եմ ստորագրել արտակարգ դրություն մտցնելու մասին, եւ հրամանագիրը ստորագրել եմ միայն այն ժամանակ, երբ ինձ զեկուցել են այդ ութ վիրավորների մասին: Հրամանագիրն ուղղված Է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պահպանությանը, եւ, իհարկե, առաջին հերթին մեր բնակչության, մեր ժողովրդի անվտանգության ապահովմանը: Եվ ես դիմում եմ Հայաստանի ժողովրդին խնդրանքով՝ զսպվածություն ցուցաբերել այս օրերի ընթացքում, ըմբռնումով մոտենալ այն քայլերին, որոնք իշխանությունները պարտադրված են անել եւ հարգանքով վերաբերվել օրենքին: Կխնդրեի նաեւ օգնել, աջակցել իշխանությանը՝ կարգ ու կանոն հաստատելու գործում: Սա բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության եւ յուրաքանչյուր քաղաքացու շահերից Է բխումե,-ասաց ՀՀ նախագահը: Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին: Ինչո՞ւ պարետային ժամ չի հաստատվել հարցին ի պատասխան ՀՀ նախագահը նշեց, որ պարետային ժամը մեկ միլիոնանոց քաղաքում մեծ անհարմարություններ կարող Է ստեղծել քաղաքացիների համար, եւ այդ պատճառով որոշվել Է սահմանափակել արտակարգ դրությունն այն կետերով, որոնք նշված են հրամանագրի մեջ: Փորձ Է արվել նվազագույն անհարմարություններ ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր կապված չեն ծավալվող դեպքերին: Ռ. Քոչարյանը տվյալ պահին զոհերի մասին տեղեկություններ չուներ, տեղեկություններ կային ոստիկանության կողմից վիրավորների մասին: Դրանք ոստիկանության աշխատողներն են եւ ոստիկանական զորքի ծառայողներ: Անդրադառնալով ապօրինի զենքի դեմ պայքարի խնդիրներին, ՀՀ նախագահը նշեց, որ «տվյալ պարագայում, երբ զենք Է կիրառվում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չԷ հրազենով, սա ենթադրում Է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար: Մինչ այս վիրավորների պահը զուսպ Էինք մնում նման քայլերից, բայց կիրառվում Է զենք եւ, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունըե: Նա ցավով նշեց, որ այդ կրակոցներն արվում Էր մի իրավիճակում, երբ կրակողի հետեւում կային նաեւ այն ցուցարարները, որոնք զենք չԷին կրում: Կրակողը մեքենայի հետեւից դուրս Էր գալիս, կրակում զինվորների վրա, եւ թաքնվում: Իսկ իր վրա կրակել, կնշանակեր նաեւ զոհեր այն մարդկանց շրջանում, ովքեր անզեն Էին: «Տպավորությունն այնպիսին Էր, որ հրահրում են կրակ՝ լրացուցիչ զոհեր ունենալու համար: Եւ մենք ունեինք տեղեկատվություն զենք-զինամթերքի մասին, ու այն հայտարարությունը, որը ոստիկանությունն արեց այսօր առավոտյան հիմնավորված Էրե,- ասաց ՀՀ նախագահը: Նրա գնահատմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը, տեսնելով, որ մարում Է իրենց կողմից կոչված «ժողովրդական ալիքըե եւ որեւԷ արդյունք չի բերում, որոշել Էին սադրել որոշ գործողություններ: «Հստակ չգիտեինք, թե ինչ կարգի գործողություններ, բայց այն, ինչ կատարվում Է այսօր Երեւանում ցույց Է տալիս, որ նման բաներ պետք Է լինեին: Միգուցե սա կլիներ Թատերական հրապարակում, ուղղակի ոստիկանության միջամտությունը տեղաշարժեց այդ պրոցեսըե,-նշեց Ռ. Քոչարյանը: Ըստ նրա, գուցե, հուսահատության պատճառը եղավ այն հանգամանքը, որ կոալիցիոն համագործակցության վարչապետի կոչին արձագանքեցին գրեթե բոլոր թեկնածուները եւ լուրջ քաղաքական գործընթաց Էր սկսվել ապագա կոալիցիոն կառավարություն ձեւավորելու ուղղությամբ՝ ավելի լայն ýորմատով, որն ազգային համաձայնություն գրեթե կարելի Է անվանվել: «Եւ շատ հավանական Է, որ հենց այս հանգամանքը մտահոգեց Տեր-Պատրոսյանին ու այդ մտահոգությունը վերածվեց այսպիսի գործողություններիե,-կարծիք հայտնեց ՀՀ նախագահը: Այսօր ցուցարարներից անջատվում են խմբեր, որոնք թալանով են զբաղված: Եւ սա նաեւ ցույց Է տալիս, թե ինչ կարգի կոնտիգենտ Է հավաքվում այդ ցույցերի ժամանակ: ՀՀ նախագահի խոսքով՝ կային մարդիկ, որոնք գաղափարական հենքի վրա գալիս Էին լսելու իրենց թեկնածուին, բայց շատ Էին մարդիկ, որոնք ուղղակի այլ բաների համար Էին հավաքվում հրապարակում. ամեն ինչի ընդունակ, առանց գաղափարական որեւԷ հիմքի, մարդիկ, որոնց կարելի Է կառավարել վատ՝ մոնիպուլյացիայի իմաստով, եւ որոնց կարելի Է հրահրելով տարբեր կարգի սադրանքներ գործել: «Եւ սա այն Է, ինչի մասին լրատվամիջոցներն ահազանգում Էին: Բոլոր հրապարակումներում ասվում Էր, որ այսպիսի անհանդուրժողականություն, այսպիսի քարոզչություն երկարատեւ վարելը վտանգավոր Է երկրի կայունության համար, առաջին հերթին՝ հենց այդ մարդկանց համար: Եւ կար նաեւ մեր ընդհանուր ցանկությունը, օրենքի շրջանակներում բոլորին հավասար հնարավորություններ տրամադրել, ու այդ հավասար հնարավորությունները տարբեր թեկնածուներ տարբեր նպատակի համար ծառայեցրեցինե,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը