Հասարակական

Կիլիկիո կաթողիկոսությունից պատվիրակություն է ժամանել Ս. Էջմիածին` զորակցություն հայտնելու Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից պատվիրակություն է ժամանել Ս. Էջմիածին` մարտ 1-ի իրադարձությունների առիթով զորակցություն հայտնելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին, ինչպես նաեւ զոհերի ընտանիքներին եւ վիրավորներին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիսից. պատվիրակության կազմում են Սեպուհ արք. Սարգսյանը եւ Նարեկ եպս. Ալեմեզյանը: Արամ Ա կաթողիկոսը մեկ անգամ եւս նշել է, որ այսօր, երբ հայրենիքը դժվարությունների է դիմագրավում, մեր ժողովուրդի զավակներն անհրաժեշտ է, որ մի կողմ դնեն ամեն տեսակ կողմնակի հարցերն ու միավորվեն համազգային արժեքների ու շահերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում