Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Վատիկանի պետքարտուղար, Նորին սրբազնություն կարդինալ Տ. Բերտոնեին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի պետքարտուղար, Նորին սրբազնություն կարդինալ Տարչիզիո Բերտոնեն մարտի 4-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` հանդիպելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, կարդինալ Տ. Բերտոնեն Ամենայն Հայոց կաթողիկոսին է փոխանցել Հռոմի Պապ Նորին սրբություն Բենեդիկտ ԺԶ-ի ջերմ ողջույնները, նամակը եւ Սբ Պետրոսի Աթոռ այցելելու հրավերը: Կաթողիկոսն ու կարդինալը միասնաբար աղոթել են զոհվածների հոգիների համար` հայցելով Աստծուց պահել, պահպանել հայ ժողովրդին, զորացնել հավատով, հույսով ու սիրով, որ Հայաստանի համար այս դժվարին օրերին խաղաղություն եւ համերաշխություն հաստատվի երկրում: Կարդինալը Կաթոլիկ եկեղեցու աջակցությունն է հայտնել Հայ եկեղեցուն` իր բարոյական բարձր հեղինակությամբ ջանքեր գործադրելու, լուծումներ ապահովելու բոլոր խնդիրներին երկխոսության ու խաղաղ միջոցների կիրառման խրախուսմամբ, եւ քաջալերելու պատասխանատվության համընդհանուր զգացումը, որպեսզի հայ ժողովրդի եւ պետության վարկը չխաթարվի միջազգային հանրության մեջ: Նորին սրբությունն ու Նորին սրբազնությունը միասնաբար հայցել են Բարձրյալին, որպեսզի պետական այրերը եւ քաղաքական գործիչները գիտակցեն, որ «քաղաքականությունը եւս հոգեւոր կոչում է, որը պահանջում է ազնվություն, փոխադարձ հարգանք, սեր, հանդուրժողականությունե:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները