ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիր` ծանոթանալու արդեն ավարտին մոտեցող շինարարական աշխատանքների ընթացքին: ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը հանրապետության նախագահին ներկայացրեց կառույցի մանրակերտը, կատարված աշխատանքները, համալիրի մասնաշենքերը եւ դրանցից յուրաքանչյուրի գործառույթները: Նա նշեց, որ ողջ համալիրը զբաղեցնում է մոտ 26 հա տարածք, կունենա նաեւ սպորտային համալիր, ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված հրապարակ: Ռ. Քոչարյանը լրագրողներին ասաց, որ չնայած կառուցման հիմնական աշխատանքներն ավարտված են, այնուամենայնիվ, դեռ բավական անելիքներ կան: Նա հույս հայտնեց, որ մայիսի վերջին բոլոր աշխատանքներն ավարտված կլինեն, եւ նախարարությունը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը, մյուս ենթակառուցվածները կտեղափոխվեն նոր համալիր: «Ներկայումս նախարարութունն ընդամենը հարմարեցված շենքում է տեղակայված, իսկ տարբեր վարչություններ գտնվում են քաղաքի տարբեր վայրերում, եւ, հարկե, կա անհրաժեշտություն հավաքելու այդ ամբողջը մեկ տեղում նաեւ լիարժեք կառավարում իրականացնելու համար: Բանակն ամենակայացած եւ կարեւոր կառուցներից է Հայաստանի Հանրապետությունում, եւ համարում եմ, որ պետք է պատշաճ շենքային պայմաններ ունենա: Պայմաններ ասելով` ենթադրվում է նաեւ կառավարման համակարգ, կապի ժամանակակից միջոցներ, անհրաժեշտություն ներկայացնող պարագաներե,- ասաց Ռ. Քոչարյանը: Համալիրն ամբողջությամբ կապահովի ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի, գլխավոր շտաբի տեղավորումը, եւ ողջ զինված ուժերի ղեկավարումը կիրականացվի նոր համալիրից: ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքների վերջին փուլում այստեղ աշխատում է ավելի քան 500 մարդ: «Ընդհանուր առմամբ, պլանավորված ծախսերով կառուցման աշխատանքների համար նախատեսվել էին ոչ բյուջետային միջոցներ` 13 մլրդ դրամի չափով: Մնացել է մոտ 2,8 մլրդ դրամի աշխատանքե,- ավելացրեց Մ. Հարությունյանը:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը