Գարեգին Բ. «Մաղթում ենք, որ յուրաքանչյուր հայորդի ընտրություններն մասնակցի Աստծո եւ ժողովրդի առջեւ պատասխանատվության բարձր գիտակցությամբե
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահական ընտրություններին այսօր Էջմիածնի 19/11 ընտրատեղամասում մասնակցեց նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: «Մաղթում ենք, որ ընտրություններն անցեն հանգիստ ու խաղաղ, եւ յուրաքանչյուր հայորդի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մասնակցի ընտրություններին` Աստծո եւ մեր ժողովրդի առջեւ պատասխանատվության բարձր գիտակցությամբ, որպեսզի այս ընտրությունները լինեն մի նոր ձեռքբերում մեր ժողովրդի կյանքում: Ազգային ձեռքբերումներում, ազգի տարած հաղթանակներում գիտենք, որ պարտվողներ չեն լինում, հաղթող ենք բոլորս, հաղթող ենք ամենքս: Այս գիտակցությամբ մասնակցենք ամենքս նախագահական այս ընտրություններին: Թող օրհնվի մեր կյանքը առաջընթացով, ձեռքբերումներով, բարեկեցությամբ: Թող օրհնվի մեր ժողովրդի կյանքը Աստծո, եւ մեր` միմյանց հանդեպ տածած սիրովե,-քվեարկությունից հետո լրագրողներին ասաց Վեհափառ Հայրապետը: Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները քվեարկությանը մասնակցում են ըստ ծառայության վայրերի: