Ռ. Քոչարյան. «Տասը տարվա ընթացքում երբեւէ խոսք չի եղել, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմումե

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում մինչեւ 1998թ-ը բոլոր պաշտոնական առաջարկները ենթադրել են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: 1998թ-ից հետո նման պաշտոնական առաջարկ չի ստացվել: Դա ամենից լուրջ ձեռքբերումն էե,-արձանագրեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Պատասխանելով ուսանողի հարցին` նա նկատեց, որ ինքնորոշման իրավունքն «ափսեի վրա չեն մատուցումե, դրա համար պետք է պայքարել, եթե անհրաժեշտ է նաեւ պատերազմով անցնել եւ պատրաստ լինել երկարաշունչ պայքարի: «Պետք է ամուր ու պինդ լինել եւ գիտակցել, որ հնարավոր չէ այլ կարգավիճակ, քան Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ Հայաստանի հետ ýեդերատիվ-կոնýեդերատիվ տարբեր լուծումներ: Ներկայումս առաջարկվող տարբերակներում բառ կամ նշույլ չկա, որ կարող է Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում: «Ի դեպ, ես «քիրվայությանե դեմ չեմ, սակայն` ԼՂ անկախանալուց հետո պետական սահմանովե,-ասաց Ռ.Քոչարյանը: Նա տեղեկացրեց, որ անպայման կօգտագործվի միջազգային հանդիպումների առաջին հնարավորությունը` Հայաստանի նորընտիր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպում կազմակերպելու համար: Բանակցությունները կարող են շարունակվել մինչեւ աշուն` Ադրբեջանի նախագահական ընտորություններ, որից անմիջապես առաջ ակտիվության տեսանկյունից հնարավոր է որոշակի սառեցում: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմանը, Ռ.Քոչարյանը նշեց, որ ճանաչումը ենթադրում է զուտ պետական որեւէ ակտ, սակայն երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը շատ ավելին է, քան ճանաչման համար խորհրդարանի կամ նախագահի որոշումը: Նա պարզաբանեց, որ կան միջպետական հարաբերություններ, միջկառավարական պայմանագրեր, պաշտոնական այցեր եւ հանդիպումներ. ճանաչված լինելու առումով բոլոր բաղադրիչները երկկողմ հարաբերություններում առկա են: Պետք է պարզապես գնահատել` այդ ակտը բանակցային գործընթացին կօգնի, թե կխանգարի: Ճանաչումն այս պահին, նրա դիտարկմամբ, ավելի շատ ýորմալ հանգամանք է, քան փաստացի, քանի որ բոլորը գիտեն, որ վաղուց արդեն Հայաստանը ճանաչել է, եւ երկու երկրների միջեւ ինտեգրման լուրջ գործընթաց է ընթանում: «Եթե բանակցություններում փակուղի լինի, Հայաստանի Հանրապետությունը կհայտարարի, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ճանաչման ýորմալացումը պետք է արվի ճիշտ ժամանակինե,-նկատեց ՀՀ նախագահը: Նա անընդունելի համարեց գործընթացի դանդաղեցումը կամ լուծման արագացումն ամեն գնով, նաեւ նշեց, որ նախընտրական շրջանում հչած տարաբնույթ հայտարարություններ կարող են ազդել բանակցային գործընթացի վրա: «Երբեք սկզբունքային հարցերում զիջողական, պարտվողական մոտեցում չպետք է որդեգրելե,- ասաց նա ու ավելացրեց, որ պարտվողական հայտարարությունները վատ ազդեցություն են ունենում միջազգային հանրության վրա: Մարդկանց մոտ կարող է պատկերացում ստեղծվել, թե Հայաստանի հասարակության մի զգալի մասն այսօր պատրաստ է զիջումների: Եթե մեկ թեկնածուն նման հայտարարություն է անում եւ ստանում է 350 հազար ձայն, գնահատվում է, որ նույնքան մարդ պատրաստ է Ղարաբաղը հանձնել: «Վերջին տասը տարվա ընթացքում մենք էապես բարելավվել ենք մեր կարգավիճակը բանակցային գործընթացում: Տասը տարվա ընթացքում երբեւէ խոսք չի եղել, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Միջնորդների հաջորդ առաջարկները լինելու են շեղված դեպի այն կողմ. այդ հետեւանքների մասին մտածել է պետք: Եթե վաղն այդպիսի խոսակցություն լինի բանակցություններում, դա քարոզարշավի հետեւանքը կլինիե,-ընդգծեց Ռ.Քոչարյանը: Նա համոզմունք հայտնեց, որ նորընտիր նախագահը նման քայլերի չի գնա` Ս.Սարգսյանի կենսագրությունն ու անցած ճանապարհը լավագույն երաշխիք համարելով: Ռ.Քոչարյանի դիտարկմամբ` Ադրբեջանում սպասոմ են , որ Հայաստանն այս ընտրություններից թուլացած դուրս գա, եւ այդ պարագայում երկրի նախագահն ամրություն չի ունենա լուրջ պայքարելու համար: Նրա խոսքերով` միջազգային հանրության, ներգրավված պետությունների համար եւս կարեւոր է, թե որքան ամուր է Հայաստանի հասարակությունը կանգնած այս հարցի թիկունքում եւ որքան ամուր է Ադրբեջանի հասարակությունը: «Այս երեւույթներից եւ քարոզարշավից հետո, ես կարծում եմ, որ կասկածներ կունենան ամրության հետ կապված, իսկ դա նշանակում է, որ կարող է սեղանին մեկ առաջարկ հայտնվել, որն իր բնույթով անբերանպաստ կլինի Հայաստանի համարե,-նկատեց Ռ.Քոչարյանը: Նա նշեց, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակները երբեւէ չեն օգտագործվել ինչ-ինչ նպատակների համար, սակայն թեկնածուներից մեկի կողմից այդ թեմայի շահարկումը հիմք է տվել իրեն բացահայտումներ կատարել, թեեւ այդ տարիների ճշմարտությանը վերաբերող շատ փաստեր կան, որոնք դեռեւս բացահայտված չեն: «Այն ժամանակ նաեւ Հայաստանում կար բեւեռվածություն` ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից` ակտիվ մարտական, պաշտպանական գործողությունների ճանապարհո՞վ, թե՞ սպասելով: Լեւոն Տեր-Պետրոսյանը չգիտեր Շուշիի գործողության օրը: Վախ կար` ինչով կավարտվի ամենը, մենք էլ հասկանում էինք, որ եթե այդ վախի պատճառով պարալիզացված լինենք, ապա ամբողջը կկորցնենք: Հայաստանում մենք հենվել ենք այն ուժերի վրա, որոնց մոտեցումները մեզ մոտ էին: Այդ ուժերն ապահովեցին Հայաստանի ջոկատների, կամավորականների ակտիվ մասնակցությունը, որի համար մենք շատ շնորհակալ ենքե,-ասաց Ռ.Քոչարյանը: Հետաքրքրասեր ուսանողին նա տեղեկացրեց, որ իր անձնական հարաբերություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նորմալ են, շփման խնդիր չկա: Պաշտոնակցին նա բնութագրեց որպես շփման համար բաց մարդ, որի հետ հնարավոր է բանակցել, «ամենանուրբ հարցերի վերաբերյալ մտքեր փոխանակելե:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ'Իվուարին

Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին