Հասարակական

Ս. Սարգսյանին շնորհավորագիր է հղել Արամ Ա կաթողիկոսը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր հեռախոսով անձամբ շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ շնորհավորագիր է հղել: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասի մայրավանքից, շնորհավորագրում մասնավորապես ասված է. «Սիրելի պրն. նախագահ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ՀՀ նախագահի պաշտոնում Ձեր ընտրությունը: Արդարեւ, Հայաստանի վերանկախացումից հետո, անցնող շուրջ քսան տարիներին տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով, Ձեր գործուն մասնակցությունն ու կարեւոր նպաստն եք բերել Հայաստանի պետականության ամրացման, նրա կառույցների կազմավորման, անվտանգության ամրապնդման ու տնտեսության բարելավման գործում: Ժողովրդի վստահությունը Ձեր անձի նկատմամբ, գնահատանքի շոշափելի արտահայտություն լինելով հանդերձ, նաեւ ավելին տալու եւ ավելին կատարելու սպասում է Ձեզանից` հայրենիքի հզորացման խնդրում: Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը: Ձեզ անձնապես ճանչնալով` վստահ ենք, որ վերանորոգ հավատքով եւ բարձրագույն աստիճանի պատասխանատվությամբ ու նվիրումով կշարունակեք ծառայել հայրենիքի ու մեր ժողովրդի ընդհանրական ու գերագույն շահերինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում