Հասարակական

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծ ուրախությամբ ենք ողջունում Ձեր ընտրությունը որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Ինչպես գիտեք, բազմաթիվ ամերիկահայեր զորակցեցին Ձեզ այս պատմական ընտրության ընթացքում: Նրանք զորակից դարձան բարեփոխումների եւ Միացեալ Նահանգների մեծ արժեքներն ու իդեալները կենսագործելու Ձեր խոստմանը: Հետեւաբար, սիրելի պրն նախագահ, ամերիկահայերի, ինչպես նաեւ այս երկրագնդի բոլոր հայերի սպասումն այն է, որ Ձեր նախագահության շրջանում, որպես շոշափելի արտահայտություն մարդու իրավունքների եւ արդարության գծով ԱՄՆ հանձնառության, ԱՄՆ խորհրդարանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս հույսը Մեր սրտում, որպես հոգեւոր առաջնորդ, ջերմորեն ողջունում ենք Ձեր ընտրությունը եւ աղոթում առ ամենակարողն Աստված, որպեսզի զորացնի Ձեզ` Ձեր առաքելությունը կատարելու անարդարության, աղքատության եւ տագնապներով լեցուն աշխարհումե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում