Հասարակական

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական այցով մեկնել է Վատիկան

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նոյեմբերի 23-ին քառօրյա պաշտոնական այցով մեկնել է Վատիկան: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, պատվիրակության կազմում են Կորյուն արք. Պապյանը, Օշական արք. Չոլոյանը, Վարուժան արք. Հերկելյանը, Սեպուհ արք. Սարգսյանը, Խաժակ արք. Հակոբյանը, Մուշեղ արք. Մարտիրոսյանը եւ այլք: Վեհափառ Հայրապետն այցի ընթացքում հանդիպումներ կունենա Նորին Սրբություն Բենեդիկտոս Պապի եւ Վատիկանի բարձրաստիճան պատասխանատուների հետ: Վեհափառը հանդես կգա նաեւ մամլո ասուլիսով եւ դասախոսություններով, կունենա նաեւ մի շարք պաշտոնական այցելություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում