Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հովվապետական այցով մեկնել է Հնդկաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հովվապետական այցով մեկնել է Հնդկաստան: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, այցի ընթացքում Նորին Սրբությունը երեք օր կհյուրընկալվի Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Քույր Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթոմա Դիդիմոս Ա-ի կողմից (Հնդկաստանի Քերալլա նահանգ): Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը կնախագահի Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու հիմնադրման 300-ամյակին նվիրված տոնակատարությունները: Հովվապետական այցի ընթացքում Հայոց Հայրապետի ձեռամբ կվերաօծվի նաեւ Մադրասի Ս. Աստվածածին հայկական եկեղեցին, Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Տինգրայի Ս. Երրորդություն, Չինսուրահի Ս. Հովհաննես, Սեյդաբադի Ս. Աստվածածին հայկական եկեղեցիները: Կալկաթայում Հայոց Հայրապետը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց Մարդասիրական Ճեմարան: Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Երեւանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Հովնան աբեղա Հակոբյանը` իբրեւ գավազանակիր, Մայր Աթոռի օտարալեզու մամուլի պատասխանատու Կտրիճ քահանա Դեւեջյանը, «Շողակաթե հեռուստաընկերության տնօրեն տիկ Մանյա Ղազարյանը եւ Մայր Աթոռի համացանցային բաժնի տնօրեն երեցկին Փոլա Դեւեջյանը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները