Հասարակական

Հովվապետական այցով Մոլդովայում գտնվող Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին ընդունել է Մոդովայի նախագահ Վլ.Վորոնինը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հովվապետական այցով Մոլդովայում գտնվող Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մոլդովայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել են Մոդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին` Վլադիմիր Վորոնինը նշել է, որ Վեհափառի այցը Մոլդովա կնպաստի հայ-մոլդովական դարավոր կապերի եւ բարեկամության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նա կարեւորել է հայ համայնքի դերը երկրի տնտեսության, առեւտրի, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառների զարգացման գործում: Ամենայն Հայոց կաթողիկոսը նշել է, որ նմանատիպ հանդիպումները կարեւոր նշանակություն ունեն երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա խորացման գործում: Հայաստանի պատվիրակներն իրենց երախտագիտությունն են հայտնել Մոլդովայի իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ ուշադիր եւ հոգատար վերաբերմունքի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այցի շրջանակներում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Մոլդովայի հայ համայնքի հետ, որի ժամանակ քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության եւ համայնքին հետաքրքրող այլ հարցեր: Այցի շրջանակներում Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել է նաեւ Քիշնեւի հայկական եկեղեցիներ եւ հայկական գերեզմանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում